«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Գւցե Նիկոլը պատրաստվում է մեծ հանցա՞նք գործել

Գւցե Նիկոլը պատրաստվում է մեծ հանցա՞նք գործել
05.03.2026 | 11:52

Մի պահ պատկերացնենք, թե Աննան իսկապես հեռացել է Նիկոլից. զույգի հերթական շոուն չի, սովորականի պես չեն ֆռացնում ժողովրդին, այլ իսկականից բաժանվել են։

Հաշվի առնելով այդ զույգի ծայրահեղ պրագմատիզմը և մերկանտիլությունը, փառասիրությունն ու ամբիցիաները, չեմ հավատում, որ բաժանվելը զույգից որևէ մեկի դավաճանության թեմա է. երկուսն էլ դա կարհամարհեին, կշարժվեին առաջ։

Պարանոյիդալ միտք է առաջանում․ հնարավո՞ր է, որ Նիկոլը պատրաստվում է այնպիսի մեծ հանցանք գործել, որ նույնիսկ իր տասնամյակների կողակից-հանցակից Աննան է գերադասել հեռու մնալ։

Կրկնեմ՝ ԵԹԵ չեն խաբում...

Մի կարևոր թեմա էլ. Աննան այն աստիճան հմուտ խաղաց բաժանման մասին իր տեսանյութում, որ ոչ ոք ուշադրություն չդարձրեց այն փաստի վրա, որ ո՛չ Աննան, ո՛չ Նիկոլը գեթ մեկ բառ չասացին անչափահաս դստեր վերաբերյալ։

Երկուսն էլ այն կարգի են սևեռված իրենց «ես»-ի վրա, որ մտքներով անգամ չի էլ անցել թեկուզ ձևական, բայց երեխեքի ապագայի մասին գոնե մեկ-երկու բառ ասեն հանրությանը։

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2368

Մեկնաբանություններ